Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Արգանդի միջնապատը և հղիությունը. morevmankan.am

Արգանդի միջնապատը և հղիությունը. morevmankan.am

Արգանդի միջնապատը անատոմիական բնածին արատ է: Այն կարող է հղիության հետ կապված խնդիրների պատճառ դառնալ՝ վիժումներ, վաղաժամ ծննդաբերություն, անպտղություն: Արգանդի միջնապատը հաճախ կազմված է շարակցահյուսվածքային թաղանթից:

Այն արգանդը բաժանում է երկու մասի՝ մասնակի կամ լրիվ: Այս արատը կնոջ վերարտադրողական համակարգի ամենատարածված խնդիրներից է: Առաջանում է արդեն պտղի զարգացման ընթացքում, երբ ձևավորվում են կանացի սեռական օրգանները: Արատի աստիճանը կախված է միջնապատի չափերից և տեղակայումից: Այդ պատճառով կարևոր է ճիշտ ախտորոշել այն՝ համապատասխան բուժում անցկացնելու համար:

Հղիության ընթացքը միջնապատի առկայության դեպքում


Որքան մեծ է արգանդային միջնապատը, այնքան քչանում է անվտանգ հղիության հնարավորությունը: Նման դեպքերում միայն տասնհինգ տոկոս դեպքերում է նորմալ հղիություն ընթանում: Միջնապատի առկայության դեպքում հաճախ խորհուրդ է տրվում ծննդալուծումն իրականացնել կեսարյան հատման ճանապարհով:

Արգանդի միջնապատի առկայության ախտանշանները

Արգանդի անատոմիական թերությունները սովորաբար որևէ ախտանշան չեն առաջացնում, քանի դեռ կինը չի փորձում հղիանալ:

Կինն ստանում է իր վիճակի լրիվ ախտորոշումը միայն այն ժամանակ, երբ բժշկին ներկայացնում է իր գանգատները.

  • Հղիության հետ կապված խնդիրներ
  • Վաղաժամ ծննդաբերություններ
  • Ցավ սեռական ակտի ժամանակ
  • Շատ ցավոտ դաշտանային արյունահոսություն


ՈՒՁ հետազոտությամբ հաճախ դժվար է միջնապատը հայտնաբերել, այդ պատճառով կինն այդ մասին իմանում է ավելի ուշ: Ախտորոշման ավելի հուսալի միջոց է 3 Դ ՈՒՁՀ-ն կամ հիստերոսկոպիան: Երբեմն օգնում է նաև ՄՌՏ հետազոտությունը, որը թույլ է տալիս գնահատել միզասեռական համակարգը՝ զուգահեռ արատները ժխտելու համար:

Բուժումը


Բուժումը կախված է միջնապատի տեղակայումից և չափերից: Որոշ դեպքերում այն ընդհանրապես որևէ խնդիր չի առաջացնում: Բայց եթե այս արատը արգելք է հանդիսանում հղիանալուն կամ հղիության նորմալ ընթացքին, այն հեռացվում է վիրահատական միջամտությամբ: Այդ միջամտությունն իրականացվում է հիստերոսկոպի օգնությամբ:

Երբեմն միաժամանակ արվում է նաև լապարասկոպիա:

Վիրահատությունից հետո կինը կարող է հղիություն պլանավորել միայն 3-6 ամիս հետո:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ